Սեպտեմբերի 11-ին, ժամը 23.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շարուրի փողոցում՝ ավտոպարկի մոտակայքում, գտնվող երկհարկանի բնակելի շինության խոհանոցում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 9 հասցեում գտնվող երկհարկանի շենքի Գ. Հ.-ի բնակարանում տեղի է ունեցել 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսք` հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.43-ին, մարվել` ժամը 23.49-ին:
Մասամբ այրվել է խոհանոցի գույքը: