Հանրապետությունում առաջին ութ ամսիներին (հունվարից-օգոստոս) գրանցվել է 27 338 ծնունդ, որից 14 657-ը Երեւանում: Ընթացիկ տարում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 920-ով: Օգոստոսին Հայաստանում ծնվել է 4179 երեխա: Դրանցից` 2282-ը մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակում, Լոռիում, Տավուշում եւ Կոտայքում:
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայություն