Սեպտեմբերի 11-ին, ժամը 02.20-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 45 տան մոտ հայտնաբերել է 1970 թ. ծնված Արմեն Հակոբյանի դիակը` կրծքավանդակի ձախ մասում սուր կտրած-ծակած վնասվածքի հետքով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի և քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1982 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Արտակ Մ-ն:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել են փորձաքննություններ: Արտակ Մ-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: