Թեղուտի օրեր` Մաշտոցի պուրակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մաշտոցի պուրակում բացվում են Թեղուտի օրեր` ապրիլի 25, 26, 27-ին:
Այդ օրերին կցուցադրվի Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի և բնության ավերածությունների մասին պատմող նոր լուսանկարների ցուցահանդես: 
Յուրաքանչյուր այցելող կարող է ստանալ Թեղուտի պայքարի լոգոյով տարբերանշան, մեքենային փակցնելու սթիկեր` Թեղուտի նոր կարգախոսներով, Թեղուտի հիմնախնդրի մասին պատմող տեղեկատվական թռուցիկ: 1000 դրամով կարող եք գնել Թեղուտի լոգոյով շապիկներ: Ամբողջ օրվա ընթացքում ցուցադրվելու են նաև նոր տեսանյութեր` Թեղուտի անտառի, Թեղուտում ապրող մարդկանց ու Թեղուտի պայքարի մասին: Քաղաքացիական ամբիոնից “Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության” ակտիվիստները կպատմեն, թե ինչու են պայքարում Թեղուտի համար, ինչ են ուզում փոխել, ինչը նրանց դուր չի գալիս, ինչպես են նրանք տեսնում այդ փոփոխությունը, ինչ է դա տալու մարդուն` Թեղուտում, Երևանում և այլուր բնակվող, ինչու է կարևոր, որ բոլորը միանան, մասնակցեն, ինչու է դա կարևոր ամեն մեկի համար առանձին, որ դեպքում կհաղթենք, ինչ կնշանակի Թեղուտի հաղթանակը բոլոր մարդկանց համար: Այս օրերին պուրակում Թեղուտի պաշտպանության աջակցության համար տեղադրվելու է դրամահավաքի արկղ:




Լրահոս