Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա երկշաբաթյա ստացիոնար բուժում էր անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը Սեւանից,որտեղ զբաղվում է անասնապահությամբ, տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղեգրվել երեւանյան մասնագիտացված հիվանդանոց:

Նա ենթարկվել է համալիր` բիոքիմիական, կլինիկական, ինչպես նաեւ բոլոր տեսակի վարակների հետ կապված բուժզննության, ինչից հետո ստացել համապատասխան բուժում: Այս պահին, ըստ բժիշկ-մասնագետի, Արսեն Խոջոյանը գտնվում է կայուն ռեմիսիայի (հետզարգացման) վիճակում: Նշանակված համապատասխան բուժումն ու դեղորայքը, Արսեն Խոջոյանը կշարունակի տնային պայմաններում:

Հետագայում եւս, ըստ անհրաժեշտության, Արսեն Խոջոյանին կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն:




Լրահոս