Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անդավաճան է մնում իր սովորույթներին:
Մամուլում տարածված լուրերը, թե նախկին քաղաքապետի դուստրը` Մանյան, ծանր վիճակում է, Վ. Ղուկասյանը համարեց ոչ այնքան կարևոր լուր, ինչի մասին կարելի է խոսել:
«Մեր երկրում այնքան շատ են լուրջ պրոբլեմներն ու խնդիրները, որ անկարևոր բաներով զբաղվելու վրա պետք չէ ժամանակ վատնել: Հաջողություն Ձեզ»,- կտրուկ պատասխանեց Վարդան Ղուկասյանը` ևս մեկ անգամ հորդորելով անկարևոր բաների հետևից չընկնել:
Ինչևէ, կարևորելով նախկին քաղաքապետի դստեր առողջական խնդիրների լուծման հարցը` նշենք, որ նրա մոտ հայտնաբերվել է արյան հիվանդություն, ամենայն հավանականությամբ, քաղցկեղ: Բուժման նպատակով Մանյա Ղուկասյանը տեղափոխվել է Ռուսաստան:
Արդյոք սա վերջին շրջանի իրադարձություններից ստացած սթրեսի պատճա՞ռ է, թե՞ ոչ, ցույց կտան հետազոտության արդյունքները:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` Կարեն Եսայանը, սպանվել էր, և նրա սպանության մեջ մեղադրվում է Հարություն Սարգսյանը: