2015թ.-ի սկզբին Ռուսաստանը կավարտի Ադրբեջանին 100 Т-90С տանկերի մատակարարումը: Հավելյալ խմբաքանակի մասին առայժմ խոսք չի գնում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Այս մասին հայտնել է «Ռոսոբորոնէգսպորտի» գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը:
Ավելի վաղ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պետի տեղակալ Կոնստանտին Բիրչյուլինը գործակալությանը հայտնել էր, որ Ռուսաստանն ընթացիկ տարվա ապրիլին արդեն ավարտել է Ադրբեջանին 100 Т-90С տանկերի առաքումը, և հնարավոր է՝ Բաքվին այս տանկերի նույն ծավալի ևս մեկ խմբաքանակ մատակարարվի:
Տոպոևի խոսքով, Մոսկվան կավարտի Բաքվին 2010թ.-ի համաձայնագրով նախատեսված զենք-զինամթերքի խոշոր խմբաքանակի մատակարարումը 2017թ.-ին:
Նա նշել է նաև, որ Ռուսաստանը կարող է Ադրբեջանին տրամադրել «Բալ-Է» ափամերձ հրթիռային համակարգերի մի դիվիզիոն: Ներկայումս Բաքվում ուսումնասիրում են այդ առաջարկը: