Վթարային շքապատշգամբների վերանորոգումը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում նախատեսվել է նորոգել թվով 87 բազմաբնակարան շենքերի 200 վթարային պատշգամբ: Այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել էին մայիսին: Աշխատանքների շուրջ 60 տոկոսն արդեն ավարտված է: Ծրագիրն իրականացվում է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ Շենգավիթ վարչական շրջաններում: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ է: Դրանց վերակառուցումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով:

Շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մի մաս, պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը, սակայն, որպես բարի կամքի դրսեւորում, եւ հաշվի առնելով, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաեւ բնակիչների ու անցորդների անվտանգության ապահովման նկատառումով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ միջոցներ են հատկացվել այս ծրագիրն իրականացնելու համար:




Լրահոս