
Այսօր, ապրիլի 25-ին, ժամը 10-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “ՎԱԶ 2102” մակնիշի 29 ՏՍ 911 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Ջուջավան գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժկական կենտրոն։Այս պահին Տավուշի մարզի փրկարարներն ու ՃՈ աշխատակիցները քաղաքացիների հետ փորձում են մեքենայի տակից դուրս բերել մահացածի դին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու համար մահացածի և վիրավորի ինքնությունը։ Արդեն դեպքի վայր են ժամանում Ոստիկանության գլխավոր քննչական վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքի քննչական խումբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՃՈ աշխատակիցներ։