Ալ. Եմելյանենկոյին նոր մեղադրանքներ են առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտեր առանց կանոնների մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոյի նկատմամբ բռնաբարության համար հարուցված քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացության հաստատման. նշել է տուժածին պաշտպանող կողմը:

Ինչպես «Ինտերֆաքսին» պատմել է մարզիկի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը, նրան ևս 2 նոր մեղադրանք է առաջադրվել: Դրանք վերաբերում են տուժողին թմրանյութեր օգտագործել ստիպելուն և նրա անձնագրի հափշտակմանը:

emel

Հետաքննության վարկածով՝ 2014թ. մարտի 3-ին Մոսկվայում գտնվող շենքի բնակարանում հանրահայտ մարտիկ Ֆյոդր Եմելյանենկոյի եղբայրը՝ Ալեքսանդր Եեմլյանենկոն, բռնաբարել էր տնային սպասուհուն: Դրանից հետո նա գողացել էր կնոջ անձնագիրը:

Մայիսի 9-ին Տամբովում Եմելյանենկոն ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր է դարձել, ինչից հետո ձերբակալվել է և տեղափոխվել Մոսկվա, որտեղ էլ նրան հարցաքննել են և մեղադրանք ներկայացրել:

emell

 




Լրահոս