Ստամբուլի ցուցարարների նամակը Արամ Ա-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի Ցեղապաշտության ու խտրականության դեմ հանձնախումբը  Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ ցույց է անցկացրել Ստամբուլում` պահանջելով Ցեղասպանության ճանաչում: Այնուհետև հանձնախմբի անդամները քայլերթով շարժվել են դեպի փոստատուն և նամակ ուղարկել Կիլիկիո կաթողիկոսություն:Ստորև ներկայացնում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ուղարկված նամակը.,Վեհափառ Տեր,
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության սկիզբը խորհրդանշող պոլսահայ մտավորականների ձերբակալման 97-րդ տարելիցն է: 1915թ.-ի ապրիլի 24-ի ձերբակալությունները սկիզբն էին մի գործընթացի, որի հետևանքով Կիլիկիո կաթողիկոսությունը, որը դարեր շարունակ ոչ միայն հայոց հոգևոր, այլև մշակութային ու հասարակական կենտրոններից էր, իր սեփական հողից վտարվելով` աքսորվեց Անթիլիաս:Մենք` Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպաններս, սույն նամակով ցանկանում ենք վերահաստատել մեր համոզմունքը, որ Կաթողիկոսության վայրն այս պատմական հողերն են: Նաև խոնարհվում ենք Ցեղասպանության զոհերի, իրենց ողջ ունեցվածքը կորցրած, հայրենի հողում իրենց պատմական հետքերի ջնջման փաստի առջև գտնված օսմանյան հայերի հիշատակի առջև:Այս նամակով հայտնում ենք նաև, որ պաշտպան ենք կանգնում Ցեղասպանությունը վերապրած ու աշխարհի չորս կողմերը ցրված հայերի զավակների ու թոռների իրավունքներին:Միանում ենք Ձեր` 2011թ.-ի օգոստոսի 31-ին Թւրքիայի վարչապետին ուղղված նամակին, որը վերաբերում է ոչ իսլամական “վագըֆե-ների (հիմնարկների) կալվածքներն իրենց օրինական տերերին վերադարձնելու պահանջին: Նամակով հիշեցնում ենք. որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը միշտ կմնա բազմաթիվ եկեղեցիների, հիվանդանոցների, ծերանոցների, որբանոցների, գերեզմանատների ու այլ ազգապատկան ու եկեղեցապատկան կալվածքների օրինական սեփականատերը, որոնք 1915թ.-ի Հայց ցեղասպանության օրերին բռնագրավվեցին թուրքական պետության կողմից:Հայ ժողովուրդը միշտ կմնա Օսմանյան կառավարության կողմից ծրագրված ու իրագործված զոհերի տների, հիմնարկների ու կալվաքների օրինական սեփականատերը:Դուք Ձեր նամակով շեշտում էիք` “Հայ ժողովուրդը երբեք չպետք է դադարի արդարություն պահաջել Թուրքիայից: Ձեր խոսքը վարչապետին ուղղելով` նշում էիք. “Պրն. վարչապետ, արդարության ու մարդկային իրավունքների մասին ձեր հայտարարությունը կվավերացվի միայն այն ժամանակ, երբ ճանաչեք Հայոց ցեղասպանությունըե: Այս նամակով ցանկանում ենք հայտնել, որ Ձեր պահանջները համազոր են մարդու հիմնարար իրավունքներին:
2011թ.-ի ապրիլի 24-ին, երբ համախմբվել էինք ոգեկոչելու 1915թ. ձերբակալված մտավորականների հիշատակը, նույն պահին Բաթման նահանգի զորամասում սպանվեց հայ երիտասարդ Սևակ Շահին Բալըքչը: Սևակ Բալըքչըի մահը փաստում է, որ 1915թ.-ից հետո էլ հայերն անվտանգ չեն Թուրքիայում, որ դեռ շարունակվում է ցեղասպանությունը, և 97 տարվա ժխտողականությունը պատճառ է այս երևույթի գոյատևման:Այս նամակով Ձեզ ու Ձեր միջոցով ցեղասպանությունը վերապրածների զավակներին հայտնում ենք, որ արդարության հաստատման համար անհրաժեշտ պայման է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Անհրաժեշտություն է վերադարձնել կամ փոխհատուցել բռնագրավված կալվածքներն ու ունեցվածքը:Հարգանքներով`Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի Ցեղապաշտության ու խտրականության դեմ հանձնախումբ”:




Լրահոս