Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը։
75 քաշային կարգում հանդես եկող մարզիկը քառորդ եզրափակիչում 11։2 հաշվով հաղթել է մեքսիկացի Խուան Էսկոբարին։
Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում հայ ըմբիշը հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլվին Մուրսալիեևի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում 12։1 հաշվով պարտության մատնել ավստրիացի Ֆլորիան Մարխլին։