
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել կորեական Diplomacy ամսագրին: Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` ներկայացնելով ադրբեջանական հայտնի թեզերը` “20 տոկոս գրավյալ տարածքների մասին”: Ալիևը ներկայացրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և նշել, որ համանախագահող երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ:”Այդ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն խաղաղ ճանապարհով` միջազգային հիմնարար իրավունքի սկզբունքներով` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում”,- ասել է նա:
Անդրադառնալով Ադրբեջանի տնտեսությանը` Իլհամ Ալիևը հավաստիացրել է, որ Ադրբեջանը աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն ունի: