Մեր կողմից որևէ ցանկություն չկա, որ քառյակը փլուզվի: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան:
«Մենք հետամուտ ենք լինում ու ցանկանում ենք պայմաններ ստեղծել, որ կայանա քառյակը, որ լինի առողջ ընդդիմություն, սական փորձը ցույց է տալիս, որ բավական հակասություններ կան իրենց արտահայտությունների մեջ, ժամանակը ցույց կտա, չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել»,-շեշտեց Վ. Բաղդասարյանը:
Հարցին, թե ինքն էլ է տարատեսակ կարծիքներ նկատում ԲՀԿ առաջնորդի ու խմբակցության պատգամավորների մեջ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ երեկվա հարցազրույցից հետո, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ես էլ նկատեցի, որ մեկ դեմ են, բայց երեկ հարցազրույցում ասված էր, որ դեռ պետք է սպասել, թե երբ այդ թղթերը կլինեն, ինչպիսին կլինեն, ու հնարավոր է, որ կողմ լինեն»: