Թուրքիան Փարիզին է հանձնել իսլամիստներ հավաքագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական իշխանությունները Փարիզին են հանձնել ահաբեկչական խմբավորման մասնաճյուղի ղեկավարին, ով զբաղվում էր Ֆրանսիայում իսլամիստների հավաքագրմամբ և նրանց Սիրիա տեղափոխելով:

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, այդ մասին նշվում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում: Հատուկ ծառայությունների տեղեկություններով, Ֆրանսիայի մոտ 900 քաղաքացիներ արդեն մասնակցում են մարտերին կամ պատրաստություն են անցնում Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում:

ЕС Europol ոստիկանական ծառայության հաշվետվության համաձայն, այժմ Ֆրանսիան առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպա մայրցամաքում՝ ծայրահեղական իսլամի դավանողների թվով:




Լրահոս