«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ Էրեբունի օդանավակայան հատվածի, Ներքին Շենգավիթ եւ Նորագավիթ թաղամասերի ջրամատակարարումը: Նշված տարածքներում ջրամատակարարման գործող ժամանակացույցը նախատեսվում է վերականգնել սեպտեմբերի 12-ին ժամը 22.00-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երեւան Ջուր» ՓԲԸ