Հայաստանը ոչ մի տեղ չեն ճանաչում. BBC

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական BBC հայտնի լրատվականը հոդված է ներկայացրել, որում անդրադարձել է Հայաստանին:

«Որտե՞ղ է աշխարհի քարտեզին Հայաստանը: Սա հարց է, որին երկրի նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ աշխարհում ավելի մեծ թվով մարդիկ ճիշտ պատասխանեն:

Նա ցանկանում է մոբիլիզացնել Հայաստանից դուրս ապրող 10 միլիոն հայերին համաշխարհային ինտերնետային գովազդային արշավում՝ տուրիզմը խրախուսելու և օտարերկրյա ներդրողների գրավելու նպատակով:

«Մեկ հայ, մեկ հոդված» արշավի գաղափարն է խրախուսել օտար երկրում ապրող հայերին երկրի մասին դրական հոդվածներ գրել:

Գովազդային արշավի ետևում կանգնած նախագահ Սերժ Սարգսյանը և մյուսներն ասում են, որ երկիրը կարիք ունի ավելի բարձր վարկանիշի, որովհետև շատերը դժվարանում են որևէ բան հիշել հայ ազգության մասին:

«Մենք երբեք չենք լսել այդ մասին»

Լոնդոնն ամռանը լի է զբոսաշրջիկներով, և բավականին դյուրին է հարցազրույցներ անցկացնել:

Ամուսինները Սաուդյան Արաբիայից լսել էին Հայաստանի մասին, բայց գիտեին միայն, որ այն Ասիայում է: Դանիացի մի կին նշել է, որ «երբեք չի լսել Հայաստանի մասին իր երկրում»: Սակայն ամենահետաքրքրաշարժը Միացյալ Նահանգներից մի տղամարդու խոսքն էր, ով միայն նշեց, որ «բոլոր մարդկանց ազգանուններն ավարտվում են «յանով» »: Նրա կինն արագորեն հիշեց Քիմ Քարդաշյանի մասին:

kim

«Զգայուն ուժ»

Աշխարհով մեկ հայկական արմատներ ունեցող մարդկանց երկրի հեղինակությունը բարձրացնելու գործում ներգրավելը կարող է դրական արդյունք ունենալ: Հայկական արմատներ ունեցող հայտնի անձանց թվում են երգչուհի Շերը, թենիսիստ Անդրե Աղասին, միլիարդատեր-ներդրող Քըրք Քրքորյանը և վերջապես Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը:

bbc1

«Փակ սահմաններ»

Արտասահմանում աշխատող հայերի կողմից ուղարկված գումարները հանդիսանում են տնտեսության հիմնական շարժիչ ուժը և կազմում է երկրի տնտեսության 1/5-րդ մասը:

Հայաստանի տնտեսական աճին խանգարում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սահմաների փակ լինելը»,-նշվում է կայքում:

bbc




Լրահոս