Beeline վաճառքի և սպասարկման նոր գրասենյակը բացվել է կայարանի հարևանությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

12 սեպտեմբերի 2014 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է վաճառքի և սպասարկման նոր գրասենյակի բացման մասին։ Beeline վաճառքի և սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Էրեբունի համայնքում, Տիգրան Մեծի՝ պողոտա 71 հասցեում: Գրասենյակն աշխատելու է երկուշաբթիից-ուրբաթ`ժամը 9:00-ից մինչև 18:00-ն առանց ընդմիջման:

«Համոզված եմ, որ նոր և ժամանակակից ձևավորումը, ջերմ միջավայրը և բարձրակարգ սպասարկումը կարժանանա մեր հաճախորդների բարձր գնահատականին։ Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո, մենք կատարելագործում ենք ոչ միայն մեր ծառայություններն, այլև մեծ ուշադրության ենք դարձնում մեր բաժանորդների սպասարկման որակին: Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանկի ընդլայնումը մեզ հնարավորություն է տալիս ապահովել սպասարկման առավելագույն հարմարավետություն և ծառայությունների «անմիջական հասանելիություն» մեր բոլոր բաժանորդների համար` անկախ նրանց գտնվելու վայրից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ մեր կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենխոշոր սեփական վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցերից մեկը։ Ներկայումս, Հայաստանում գործում է 80 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 25–ը` Երևանում:

Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 754 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 221 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Հասարակայնության հետ կապերի ծառայություն`
Տաթև Այրումյան                  Գրիգորի Յուրին

+ 37410 285761,                    + 37410 28 60 82

[email protected]       [email protected]

beeline1

beeline2

beeline3

beeline4




Լրահոս