Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Հրամանագրի համաձայն, 2012 թվականի մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի Հայաս֊տա֊նի Հանրա֊պետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զին֊վո֊րական և այլ֊ընտ֊րանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորա֊կոչի տարկետ֊ման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետու֊թյան կրթու֊թյան և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկ֊ված այն քաղաքացի֊ների, որոնք մասնակցել են բարձ֊րա֊գույն ուսումնական հաստատություն֊ների ընդու֊նե֊լության քննություններին և մինչև 2012 թվականի հուլիսի 15-ը չեն ներ֊կա֊յա֊ցրել զորակոչից տարկետման իրա֊վունքը հավաստող փաստաթուղթ:Հանրապետության նախագահի նույն հրամանագրով որոշվել է նաև 2012 թվականի մայիս-հունիս ամիսներին զորացրել սահման֊ված ժամ֊֊կե֊տում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառա֊յող֊նե֊րին և հանձնարարվել է ՀՀ կառավարությանը՝ երկշաբաթյա ժամ֊կե֊֊տում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որո֊շում: