ԱՊՀ-ից դիտորդների առաքելությունը շարունակում է հետևել ՀՀ ԱԺ ընտրարշավին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՊՀ-ից դիտորդների առաքելությունը շարունակում Է հետևել ՀՀ Ազգային ժողովի ընտրարշավի ընթացքին: ԱՊՀ-ի դիտորդական առաքելության շտաբը տեղեկացնում է, որ մոնիթորինգի շրջանակներում կայացել են շտաբի ղեկավարության հանդիպումները ՀՀ կառավարությունում, Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի / ԵԱՀԿ-առաքելության ղեկավարի հետ, որոնց ընթացքում քննարկվել Է նախընտրական արշավի ընթացքը: Հանդիպում Է անցկացվել “Ժառանգություն” կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարության հետ: Առաքելության շտաբի անդամները ծանոթացել են Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի ընտրատարածքների և ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ և նշել են դրանց աշխատանքի թափանցիկությունը:
Ներկայում ավարտվում Է ԱՊՀ-ից դիտորդների առաքելության ձևավորումը:  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով հավատարմագրման փաստաթղթեր են ներկայացրել ԱՊՀ-ից 160 դիտորդներ, որոնք ներկայացնում են Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, ԱՊՀ-ի մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը, Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական ժողովը և ԱՊՀ-ի գործադիր կոմիտեն:




Լրահոս