Բորիս Նավասարդյանը զարմացած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Խորհրդարանական ընտրությունների լուսաբանման վերաբերյալ Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը (2012 թ. ապրիլի 8-17) ցույց է տվել, որ  նշված տասնօրյակում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն համաչափ են լուսաբանել: շտադիտարկումն իրականացնող : Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ապրիլի 25-ին հրավիրված ասուլիսում տեղեկացրեց, որ  զարմացած է քարոզարշավի  պատասխանատու եւ բարեխիղճ լուսաբանմանումից:”Հիմնական թերությունը  բարձրաստիճան պաշտոնյաների` ընտրությունների հետ կապ չունեցող, հրապարակային միջոցառումներին մասնակցության ակտիվ լուսաբանումներն են”,- ընդգծեց Նավասարդյանը:  Նա շեշտեց, որ ԵՄԱ-ի կողմից իրականացվող  մշտադիտարկման մեթոդաբանությունը իրակականացման մեթոդիկայով  եւ մասշտաբներով էականորեն տարբերվում է ՀՌԱՀ-ի կողմից իրականացվող հետազոտությունից:”Այս անգամ մենք ընդգրկել ենք, ոչ միայն բանավիճային եւ լրատվական հաղորդումները,  այլեւ ողջ  եթերը բացառությանմբ քաղաքական, սոցիալական եւ առեւտրային գովազդից”,- ասաց ԵՄԱ նախագահը: Նա չհերքեց, որ  կան հեռուստաալիքներ, որոնք փորձում են արհեստականորեն պահպանել լուսաբանման հավասարակշռությունը, որոնց Նավասարդյանը հորդորեց միայն մշտադիտարկման  դրական ցուցանիշներ ունենալու համար արհեստականորեն “բալանս չպահպանել”,  այլ մասնագիտորեն եւ  օբյեկտիվ մոտենալ հարցին:Մշտադիտարկման մեջ ընդգրկված 7 հեռուստաալիքներից քաղաքական ուժերի նկատմամբ առավել հետաքրքորություն են ցուցաբերել “Արմնյուզ”, “Կենտրոն” եւ “Երկիր Մեդիա” հեռուստաալիքները:  Եթե վերջին երկու հեռուստաալիքները ակտիվություն են ցուցաբերել մշտադիտարկման բոլոր փուլերում, ապա ,Արմնյուզըե նախընտրական գործընթացների լուսաբանման հաճախականությամբ եւ ծավալով առաջատար է դարձել` աստիճանաբար ավելացնելով դրանց նկատմամբ ուշադրությունը:  Հետազոտված մյուս հեռարձակողների համեմատ ներքաղաքական իրավիճակը քիչ են լուսաբանել Հ1-ը, ,Արմենիանե եւ ,Շանթե-ը: Քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրությունը` համաձայն մշտադիտարկման արդյունքների, առավել  համաչափ է  բաշխվել Հ2 հեռուստաալիքում: Կուսակցություններին հատկացրած եթերաժամի առումով ամենաշատ տարբերություն  արձանագրվել է “Կենտրոն”-ում, ուր ” Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, ինչպես եւ մշտադիտարկման բոլոր նախորդ փուլերում, լուսաբանման ծավալով ճնշող առավելություն ուներ իր մրցակիցների նկատմամբ: Մեկ կուսակցություն` ՀՅԴ -ի առավելությունն եղել է նաեւ “Երկիր Մեդիա” հեռուստաալիքում, սակայն ի տարբերություն “Կենտրոնի” այստեղ մյուս  կուսակցությունների նկատմամբ ուշադրությունը հարաբերականորեն համաչափ է բաշխվել:Հետազոտված բոլոր ալիքների արդյունքների հանրագումարով  ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առաջատարների եռակ  են կազմել երկու ցուցանիշներով` անդրադարձների հաճախականությամբ եւ եթերաժամանակով:




Լրահոս