
“Անատոլու” լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դժգոհություն է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան` ապրիլի 24-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հղած ամենամյա ուղերձի առթիվ` որակելով այն ,անհիմնե ու ,կողմնակալ”:Այդ մասին Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ներքաղաքական անհանգստություններիե առկայության պայմաններում արված և “միակողմանի” տեսակետներ արտահայտող հայտարարությունը դժվարացնում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:Հիշեցնենք, որ այս տարվա ուղերձում ևս Օբաման ուղղակիորեն չի նշել ,ցեղասպանությունե եզրույթը` փոխարինելով այն նույն իմաստը կրող ,Մեծ եղեռնե հայերեն արտահայտությամբ: