Տաշքենդում ընթացող ըմբշամարտի հունահռոմեական ոճի 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը կիսաեզրափակչում 1:0 հաշվով հաղթեց վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին:
Եզրափակչում Ջուլֆալակյանը կմրցի խորվաթ Նևեն Զուգաժի հետ:
Եզրափակիչ գոտեմարտը կսկսվի Երեւանի ժամանակով 17:00-ին: Այն կցուցադրվի Հ1-ի ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը եզրափակչի ճանապարհին հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին: