Շանթ Հարությունյանի համար 7 տարին շատ է. պատգամավորները՝ պատժաչափի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շանթ Հարությունյանի և իր որդու համար  դատախազը պահանջել է համապատասխանաբար յոթ և հինգ տարի ազատազրկում: Ազգային ժողովի պատգամավորները դա չափազանց մեծ պատիժ են համարում:

«Դատավճիռը դեռ չի եղել, սակայն յոթ տարին, հինգ տարին չափազանց մեծ ու հանրության ու ինձ համար անընդունելի պատժամիջոցներ են»,- նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այն կարծիքին են, որ դատական գործընթացը դեռ շարունակվում է, իրենք չեն կարող մեկնաբանել դեռ վերջնական չկայացված վճիռը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նշեց  որ ԵԽԽՎ-ում ընդունվել է բանաձև, որը սահմանում է քաղբանտարկյալի հստակ չափանիշները: Դրանց համաձայն` Շանթ Հարությունյանն էլ համարվում է քաղբանտարկյալ: «Նրա գործողությունների մեջ, չենք կարող ասել, որ հակաիրավական ոչ մի քայլ չի եղել, բայց դրանից դարձնել հետապնդման գործիք, սա արդեն վկայում է իշխանությունների կողմից քաղաքական հալածանքներ իրականացնելու մասին», – նշեց նա:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար ևս անհասկանալի է ազատազրկման նման չափը:




Լրահոս