Դանիայի բնակչուհի Հելլե Տրիգգեդսոնի տուն է ներխուժել 200 չղջիկ. տեղեկացնում է The Local-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Օրխուսի արվարձանում: Կինը պատմել է, որ չղջիկները շենք են ներխուժել տանիքի անցքից. տեղեկացնում է lenta.ru-ն:
Տեղի պաշտոնատար անձինք հրաժարվել են կենդանիներին տնից դուրս հանել՝ պարզաբանելով դա այն հանգամանքով, որ չղջիկները Դանիայում պատկանում են պաշտպանվող կենդանիների տեսակին: Դրանից հետո կինը դիմել է Դանիայի բնության գործակալությանը: Կազմակերպության խորհրդատուն հայտարարել է, որ չղջիկներին պետք է հանգիստ թողնել, քանի որ նրանց չի կարելի սպանել կամ դուրս անել:
Այդուհանդերձ, տանիքի անցքը պատել են հատուկ պլաստիկ փաթեթներով, որոնք թույլ են տալիս չղջիկներին դուրս թռչել շինությունից, և թույլ չեն տալիս հետ գալ:
Տրիգգեդսոնը հույս է հայտնել, որ տանիքում այլ անցքեր չեն հայտնաբերվի:
«Ես ուղղակի ուզում եմ, որ նրանք վերանան: Երբ չղջիկներն աղտոտում են պատուհանի ապակին, ինձ չի թվում, որ նրանք գեղեցիկ են», – հայտարարել է կինը: