ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կրկին օրենքի խախտումով է վարում ավտոմեքենան: Նրան պատկանող Rolls-Royce մակնիշի ավտոմեքենան անգամ պետհամարանիշ չունի:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ովքե՞ր իրավունք ունեն ստանալ հաշմանդամության կենսաթոշակ։

Տիգրանուհի Մելքոնյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի (տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով) կողմից հաշմանդամ ճանաչված անձին՝
ա) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով՝ անկախ ապահովագրական ստաժից,
բ) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ անձն ունեցել է հետեւյալ ապահովագրական ստաժը՝
Տարիքային խումբը        Ապահովագրական ստաժը
Մինչեւ 23                                2 տարի
23 – 26                                      3 տարի
26 – 30                                      4 տարի
30 եւ ավելի                             5 տարի

Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ տեղեկացնենք, որ հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեն ՀՀ քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձինք։

 

 

 

ՀԱՐՑ. Տղաս ժամկետային զինծառայող է եւ ցանկանում ենք տեղեկանալ, թե արդյո՞ք նա որոշակի արտոնություններ ունի բնակարանի գույքահարկի համար։ Եթե այո, ապա որոնք են դրանք։

Ռիմա Կիրակոսյան (53 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Կիրակոսյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, ըստ որոնց՝ գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք՝
1) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող՝ հասարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի եւ շինությունների եւ (կամ) փոխադրամիջոցների մասով).
2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ նույն մասի 1-ին կետում նշված՝ գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.
3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող նույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:
Անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, որ գույքահարկի նշված արտոնությունը վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայողներին:

Հայաստանի Հանրապետության հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ կան գույքահարկի որոշակի արտոնություններ, բայց ցանկալի կլիներ, որ դրանք գործեին ոչ միայն ժամկետային, այլ նաեւ մյուս զինծառայողների համար։




Լրահոս