Այսօր, ապրիլի 25-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Դովեղ գյուղի հատվածում։ Ինչպես armlur.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ադրբեջանական կողմը անկանոն կրակոցներ է արձակել նշված գյուղի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է նույն գյուղի բնակիչ Արսեն Մեհրաբյանին պատկանող “ԳԱԶ 53” մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենան կայանված է եղել տան բակում, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Այս պահին անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են գյուղի մանկապարտեզը և դպրոցը։ Այս մասին Տավուշի մարզի Դովեղ համայնքի ղեկավար Սամվել Գոգինյանը armlur.am-ի հետ զրույցում հաստատեց Դովեղ գյուղում արձանագրված միջադեպը: Նրա պարզաբանմամբ, մանկապարտեզը գտնվում է կրակոցների հատվածում և անվտանգության նկատառումներից ելնելով որպեսզի փոքրիկներին չվնասեն մենք գնացել ենք այդ քայլին` տարհանվել են գյուղի մանկապարտեզը և դպրոցը: Սամվել Գոգինյանի հավաստմամբ Պատկան մարմիննները միջադեպի հետ կապված արդեն տեղեկացված են և համապատասխան քայլեր կիրականացնեն:
Տարհանվել են գյուղի մանկապարտեզը եվ դպրոցը. հաստատեց Դովեղի գյուղապետը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ