Արքայազն Հարրիի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել Լոնդոնի կենտրոնում. տեղեկացնոմ է The Telegraph-ը: Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել սեպտմբերի 11-ին քաղաքային գազանանոցի մոտակայքում, երբ մոտոցիկլով ոստիկաններից մեկը բախվել է տաքսուն: Միջադեպի հետևանքով տուժել են տաքսու վարորդն ու շարասյան մոտոցիկլիստռը:
Բախումից հետո մոտոցիկլիստը թռել է մոտ 9 մետր հեռավորության վրա, իսկ Toyota Prius մեքենայի վարորդը սեղմված է մնացել ավտոմեքենայի ներսում: Նրան դուրս բերելու համար փրկարարները ստիպված են եղել կտրել մեքենայի տանիքը:
Ականատեսների վկայությամբ՝ արքայազն Հարրիի շարասյունը շարժվել է շատ մեծ արագությամբ: Ինքը՝ Հարրին, գտնվել է Range Rover-ում: Վթարից հետո արքայազնի մեքենան դեռ շարունակել է շարժվել և մի քանի մետր առաջ է գնացել:
Հարրին կատարվածից շոկի մեջ է եղել և փորձել է հավաստիանալ, որ վթարից տուժածները լավ վիճակում են:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: