
Նոր Զելանդիայի կառավարությունը որոշում է կայացրել թանկացնել երկրում ծխախոտի գինը, այդ կերպ պայաքարելով ծխամոլության դեմ երկրում: Չինովնիկները ցանկանում են հասնել նրան, որ մեկ տուփ ծխախոտն արժենա 100 դոլար, – հայտնում է Sky News-ը: Բացի այդ, իշխանությունները մտադիր են արգելել վարորդներին ծխել, եթե մեքենայում կան երեխաներ, ուժեղացնել ծխելու դեմ պայքարը լրատվամիջոցների միջոցով, նաեւ արգելել ծխախոտի վաճառքը Duty Free խանութներում: