ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

 

Լուսանկարն արվել է ՀՀ նստավայրի բակում

Սերժ Սարգսյանի հրավերով երեկ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Ահա այսպես Կարմիր գորգի վրայով ՎՀ նախագահն ու Սերժ Սարգսյանը մտնում են ՀՀ նախագահի նստավայր: Թերեւս մեկնաբանելու կարիք էլ չկա, թե ինչպես է քայլում մեր երկրի ղեկավարը, ինչպես՝ ՎՀ նախագահը:

 

 

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը դիմել է վարչական դատարան, ապա դրանից հետո վերափորձաքննության նպատակով կարո՞ղ է կրկին դիմել տարածքային մարմին:

Ռիմա Երանոսյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե աձը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան եւ նրա հայցն ընդդեմ ՀՀ ԲՍՓ գործակալության մերժվել է, ապա նա չի կարող նորից վերադասության կարգով բողոք ներկայացնել եւ կրկին անգամ ենթարկվել վերափորձաքննության, քանի որ միեւնույն անձի, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտի առկայության դեպքում վարչական վարույթը կարճվում է: (Հիմք՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ):
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արդեն ենթադրելի է, թե իրականում ինչ է ցանկանում մեզ դիմած քաղաքացին. հավանաբար նա դիմել է ԲՍՓ՝ հաշմանդամության կարգ ձեռքբերելու նպատակով, իսկ մերժվելուց հետո դիմել դատարան: Բայց ահա դատարանի մերժումից հետո օրենքը թույլ չի տալիս նորից դիմել բժշկասոցիալական փորձաքննության՝ որեւէ արդյունքի հասնելու համար:

 

 
ՀԱՐՑ. Ցանկանում եմ տեղեկանալ, թե ի՞նչ կարգով է կատարվում ապոստիլով վավերացումը եւ, ընդհանրապես, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել դրա համար:

Դավիթ Գեւորգյան (56 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու դիմումը մերժվում է, եթե՝
ա) ներկայացված փաuտաթուղթը չի բխում ՀՀ oրենuդրության պահանջներից.
բ) փաuտաթուղթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաստատված ապոuտիլ դնելու կարգով սահմանված պահանջների խախտմամբ.
գ) դիմումում նշված է, որ փաuտաթուղթն ուղարկվում է միայն Հաագայի կոնվենցիային չմիացած երկիր. դ) փաuտաթղթում առկա են չհաuտատված ջնջումներ, փոփոխություններ կամ uխալներ. ե) փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:
Նշված հիմքերով փաuտաթղթի մերժումը կատարվում է այն նախարարություն մուտք լինելու oրվանից մեկ oրվա ընթացքում: Փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու դիմումը մերժվում է գրավոր: Մերժման մեջ հuտակ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը: Ապոuտիլ դնելու դիմումի մերժման դեպքում մերժման պատաuխանի հետ միաuին դիմողին է վերադարձվում ապոuտիլ դնելու համար ներկայացված փաuտաթղթի իuկական oրինակը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը: Դիմումի մերժումն oրենքով uահմանված կարգով կարող է բողոքարկվել դատարան:
Ապոuտիլ դնելու համար անհրաժեշտ է նախարարությանը ներկայացնել`
1. դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոuահամարը, ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթերի անվանումները.
2. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի իuկական oրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաuտաթուղթը.
3. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի լուuապատճենը կամ պատճենը.
4. պետտուրքի վճարման անդորրագիր` ապոuտիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաuտաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միաuնական անդորրագրով:
ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործող կարգը հնարավորինս պարզ ներկայացված է, մնում է յուրաքանչյուր անձ տեղյակ լինի եւ անհրաժեշտության դեպքում կիրառի այն:

 

 
ՀԱՐՑ. Ընկերուհիս պահքի մեջ էր, բայց հանգամանքների բերումով այն խախտեց: Հիմա նորից շարունակում է պահք պահել: Հետաքրքիր է՝ արդյոք անիմաստ չէ՞ շարունակել, երբ այն արդեն խախտվել է:

Ստելլա Ամիրխանյան (23 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դուք, հավանաբար, ուզում եք հարցնել` ընդունելի կլինի՞ նրա պահքը Աստծու առաջ, եթե նա ինչ-որ պատճառով խախտել է այն եւ ապա՝ շարունակել: Տեղեկացնում ենք, որ եթե դուք պահքը համարում եք բարի գործ եւ այն անում եք Աստծո համար, որ երկնքում վարձատրվեք դրա համար, ապա պահեցողության նկատմամբ այդպիսի վերաբերմունքն արդեն սխալ է: Պահքով չենք արդարանում, այլ՝ զղջմամբ, աղոթքով եւ ապաշխարությամբ: Պահքն Աստծուն չէ պետք, այլ մեզ. պահքն օգնում է մեզ պայքարել մեղքի դեմ՝ տկարացնելով մարմինը եւ ամրացնելով հոգին: Պահքի իմաստը ապաշխարության եւ ուղղվելու մեջ է, իսկ ժուժկալությունը (զսպվածությունը) ընդամենը օգնող միջոց է:
Ընդհանրապես յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ունենա իր խոստովանահայրը, ով հոգեւորական է՝ քահանա, եւ կարող է խորհուրդներ տալ անձնական հարցերի վերաբերյալ: Յուրաքանչյուր մարդ կարող է պահքը խախտելու տարբեր պատճառներ ունենալ, եւ հենց հոգեւորականն է, որ կարող է նրան ճիշտ խորհուրդ տալ: Այնուամենայնիվ, եթե գտնում եք, որ այդ խախտումը արդարացված է եւ պատրաստ եք շարունակել պահել պահքը, մի վարանեք:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում ցանկալի է՝ յուրաքանչյուր մարդ ինքն իր հոգում զգա մաքրություն եւ գոնե եկեղեցական տաղավարների ընթացքում հնարավորինս զերծ մնա չար արարքներից: Ավելացնենք, որ այս տարի Մեծ Պահքը սկսվում է մարտի 2-ին (բուն բարեկենդան) եւ ավարտվում ապրիլի 20-ին (Սուրբ Հարության տոն, Զատիկ):




Լրահոս