
“Զոլյան. Բրյուսովը ձեզ հետ է”, “Չենք հանձնվելու”, “Ազատ, արդար Բրյուսով”, կարգախոսներով այսօր` ապրիլի 25-ին, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հարյուրավոր ուսանողներ շարժվել են դեպի կառավարության շենք: Նրանք պահանջում են ռեկտորի պաշտոնում վերականգնել Սուրեն Զոլյանին:Թեեւ, ուսանողները հանդիպում էին պահանջում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն նրանց լսել է կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով նշել է, թե վարչապետն արդեն մեկ անգամ ընդունել է ուսանողներին, լսել նրանց պահանջները: Բացի այդ, ուսանողները հնարավորություն են ունեցել խոսել նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ:
Ա. Ղազարյանն ուղանողներին առաջարկել էԿԳ նախարարի որոշումը բողոքարկել դատարանում, որից հետո Բրյուսովի ուսանողները հայտարարել են, որ վաղվանից դասադուլ են սկսելու: