Ընտրախախտումների դեպքերով կատարվում է քննություն. Ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների ընթացքը՝ ապրիլի 25-ի դրությամբ, այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից: ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժինում նախապատրաստվում են նյութեր Ճոճկան գյուղի գյուղապետ Սամվել Գիգոլյանի ապրիլի 20-ին հաղորդած տեղեկատվության հիման վրա: Ըստ այդմ՝ ապրիլի 19-ին, ժամը 18-ի սահմաններում, անչափահասներ՝ 1998 թ. ծնված Գարիկ Հովակիմյանը և 2000 թ. ծնված Գևորգ Վարդանյանը պատռել են Ճոճկան գյուղի մշակույթի տանը փակցված 5 ընտրացուցակները: ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնում նախապատրաստվում են նյութեր ապրիլի 21-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում Հայաստանի հանրապետական կուսակցության շտաբի նախագահի տեղակալ Սոկրատ Մկրտչյանի հաղորդման համաձայն, ըստ որի, ապրիլի 16-ից մինչ ապրիլի 21-ը թիվ 7 ընտրատարածքի բնակիչները ՀՀԿ շտաբ են ներկայացրել Ն. Փաշինյանի նախընտրական շտաբի անդամների կողմից բաժանված նամակներ, որոնք պարունակում են զրպարտչական տեղեկություններ՝ նշված ընտրատարածքում առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի մասին:Նախապատրաստվում են նյութեր նաև ,Հայ ազգային կոնգրեսե ընդդիմադիր դաշինքից թիվ 7 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Աննա Հակոբյանի հաղորդման համաձայն, ըստ որի՝ ապրիլի 23-ին Աննա Հակոբյանը (թերթը թողարկող “Դարեսկիզբ” ՍՊԸ–ի տնօրեն) Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, Շերամի փողոցի 23 շենքի բակում, երկու անհայտ անձինք խոչընդոտել են իր քարոզչական գործողություններին: Ոստիկանության Արմավիրի բաժինը ևս տեղեկացնում է, որ մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում “Հայկական ժամանակ” օրաթերթի թիվ 73 համարի՝ “ՄԱՊ-ի Ալիկը սարսափած է” հոդվածի և ՀՀ ԱԺ ընտրությունների թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ալեքսան Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Լևոն Խորոզյանի դիմումի հիման վրա: Համաձայն հիշյալ դիմումի` անհայտ անձի կողմից թեկնածուի և կուսակցության վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ են տարածվել:
ՀՀ ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ բոլոր հիշյալ նյութերով կատարվում է հետաքննություն:




Լրահոս