«Յունայթեդ»-ը պատրաստ է Ռոնալդուին 300 հազ. ֆունտ վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»ը կարող է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով պայմանագիր առաջարկել. հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ ներկա դրությամբ Ռոնալդուն մադրիդյան ակումբում շաբաթական ստանում է 290 հազար ֆունտ: Պորտուգալիայի հավաքականի առաջատարը 2003-2009 թվականներին արդեն հանդես եկել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, ապա՝ 80 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «արքայական ակումբ»:

Անգլիական ակումբը դեռ հույսեր է փայփայում նրան վերադարձնելու ուղղությամբ: Իսպանական ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2018թ«:

 




Լրահոս