Ամերիկացի զինվորականը Լիտվայում պատահական անցորդի վրա է կրակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիտվայում զորավարժությունների անցկացման ժամանակ պատահաբար քաղաքացիական անձ է վիրավորվել: Այդ մասին տեղեկացնում է Delfi.lt-ը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ի գիշերը Հայժունայ հրաձգարանում: Այնտեղ գնդացիրներից կրակ էին բացել ամերիկացի դեսանտայինները, որոնք տեղակայված են Լիտվայում:

Տուժածի մասին հայտնի է, որ նա ծնվել է 1969թ.-ին: Տղամարդը վիրավորվել է կրծքի, ձեռքի և ոտքի շրջանում: Զիվորականները նրան առաջին օգնություն են ցուցաբերել, ինչից հետո տուժածին հոսպիտալացրել են: Տեղեկատվության համաձայն, նրան կյանքին վտանգ չի սպառնում:




Լրահոս