Բրիտանացի լրագրողը կարող է գլխատվել սեպտեմբերի 16-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիի և Ստիվեն Սոտլոֆֆի մահապատժի տեսագրության ուսումնասիրման արդյունքում փորձագետները պարզել են, որ դրանք նկարահանվել և հրապարակվել են հավասար ընդմիջումներով՝ երեքշաբթի օրերին. հայտնել է The Washington Times-ը:

Ինչպես նշում է պարբերականը, հետազոտողները ենթադրել են, որ ահաբեկիչների ձեռքում պատանդ բրիտանացի լրագրող Դեվիդ Հեյնեսը կարող է գլխատվել հաջորդ շաբաթ, և նույնպես երեքշաբթի օրը՝ սեպտմբերի 16-ին:

Լրագրողը տեսագրությունում հայտնվել է Սոտլոֆֆի մահապատժից հետո: Բրիտանացու առոգանությամբ խոսող ահաբեկիչն ասել է, որ Հեյնեսը հաջորդ զոհն է լինելու:

Ամերիկացի լրագրողներն «Իսլամական պետության» գրոհայինների կողմից սպանվել էին օգոստոսի 19-ին և սեպտեմբերի 3-ին: Ծայրահեղականները հայտարարել են, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների մահապատիժները նախազգուշացում են ԱՄՆ-ի համար, որը պետք է դադարեցնի պայքարը «Իսլամական պետության» հետ:




Լրահոս