Սյունեցի ուսանողները դեմ են Ս. Խաչատրյանի վերադարձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի էլեկտրոնային փոստին է ուղարկվել է Գարեգին Սյունի ստորագրությամբ այս նյութը, որտեղ մի քանի ուսանողների անունից հավաստիացվում է, որ սյունեցիները դեմ են նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերադարձին: Նյութում արտահայտված ոչ պարկեշտ գնահատականները խմբագրությունը, չողջունեկով հանդերձ, հոդվածը ներկայացնում է առանց փոփոխության:

«Մի՛ ոտնահարեք սյունեցու պատիվն ու արժանապատվությունը Վերջին օրերին որոշ վարձկաններ փորձում են մոլորեցնել հասարակությանը եւ արհեստական ֆոն ստեղծել,թե իբր Սյունիքի մարզպետի թափուր պաշտոնում սյունեցիները կրկին ուզում են տեսնել Լիսկա (Սուրիկ) Խաչատրյանին:

Ուզում ենք հավատալ,որ իշխանությունները երկրորդ անգամ նույն սխալը թույլ չեն տա,հանրապետության նախագահը այդ պատասխանատու պաշտոնը չի վստահի մի անձնավորության,որի անցյալ,ներկա եւ ապագա շարունակական քրեական ընթացքը արդեն հայտնի է ողջ հասարակությանը:

• Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով դատվածությունները,

•Բուդաղյան եղբայրների դեմ կազմակերպած եւ իրականացրած սարսափելի ոճրագործությունը,

• Պետական եւ հանրային ունեցվածքի համատարած թալանը (այդ թալանից մի քանի միլիոն դոլարը նա ներ է դրել Երեւանի սրտում կառուցվող իր առանձնատան վրա):

Դաժան իրականություն է: Այդ մոլախոտը տեղ չունի մեր հասարակության մեջ:

Մի խումբ ուսանողների անունից՝

Սուրեն,Անահիտ,Վարդան,Հայկ»,-նշվում է հաղորդագրությունում:




Լրահոս