Հաշմանդամ օդաչուները հույս չունեն, որ վարչապետն իրենց կընդունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացրեցին «Հաշմանդամ օդաչուների միություն» հկ-ի անդամները, ովքեր մշտապես հավաքվում են այնտեղ ոչ միայն հինգշաբթի, այլեւ չորեքշաբթի օրը: Նրանք հույս ունեն, որ մի օր կհանդիպեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

«Ժողովուրդ»-ը օդաչուների հարազատներից տեղեկացավ, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախորդ երկուշաբթի անձամբ հանդիպել է իրենց հետ եւ խոստացել ուսումնասիրել բարձրացված խնդիրը: Օդաչուների հարազատներից մեկը` Ջեմմա Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Հարությունյանն իր խոսքի տերն է եղել. նա գնացել եւ ուսումնասիրել է Սեւանում գտնվող եւ օդաչուներին պատկանող հողատարածքները, որոնք այսօր աճուրդի են հանված: Իսկ ահա նախօրեին, երբ հերթական անգամ օդաչուներն իրենց բողոքի ակցիան են անցկացրել կառավարության շենքի առջեւ, նրանց է մոտեցել ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ հայտարարել, որ վարչապետը տասօրյա ժամկետում կընդունի իրենց: Թեեւ տասնօրյա ժամկետը չի լրացել, սակայն օդաչուները հույս չունեն, որ վարչապետն իրենց կընդունի:




Լրահոս