Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ հայ մարզիչ Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց ոսկե մեդալը և առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:
Նա եզրափակչում պայքարեց խորվաթ Նևեն Զուգայի հետ:
Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի նկատմամբ, ապա 12։1 հաշվով պարտության մատնել ավստրիացի Ֆլորիան Մարխլին, իսկ քառորդ եզրափակչում՝ առաջ անցել Խուան Էսկոբարից։ Իսկ կիսաեզրափակչում պարտության էր մատնել վրացի Զուրաբի Դատունաշվիլին։