
Նյու Յորքի բնակչուհին, որն իր ղեկավարուհու համար երիկամի դոնոր է հանդիսացել, հեռացվել է ձեռնարկությունից: Atlantic Automotive Group-ի նախկին աշխատակցուհի Դեբորա Սթիվենսը 2010-ի ավարտին զոհաբերել է իր երիկամներից մեկը, քանի որ ղեկավարը փոխպատվաստման կարիք է ունեցել: Երիկամը զոհելուց հետո Դեբորայի մոտ բարդություններ է եղել ինչն էլ նրա ղընկերության ղեկավարության կարծիքով հանգեցրել է նրա աշխատանքի որակի անկման եւ նրան հեռացրել են աշխատանքից,- տեղեկացնում է rosbalt.ru-ն:Այժմ նա մեղադրում է ընկերությանը խտրականություն դրսեւորելու մեջ: