
Սաուդյան Արաբիայում Ջազան շրջանում 4-ամյա փոքրիկը ատրճանակով կրակել էր հայրիկին, այն բանից հետո վերջինս հրաժարվել էր իր համար Sony PlayStation գնել,- գրում է RBK-ն: Համաձայն աղբյուրի՝ երեխան մոտեցել է տանից դուրս եկող հորը եւ խնդրել տուն վերադառնալիս իր համար խաղային ապարատ բերել: Վերջինս սակայն, դատարկաձեռն է վերադարձել, ինչը խիստ զայրացրել է փոքրիկին: Նա վերցրել է ատրճանակը, որը հայրը հագուստը փոխելիս դրել էր սեղանին, եւ շատ մոտ տարածությունից ուղիղ նշանառությամբ կրակել նրա վրա:
Տղամարդը տեղում մահացել է: