
Երեւանի թիվ 11 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Մանվել Եղիազարյանի` Արաբոյի Մանվելի անունը չկա ընտրողների ցուցակում. նա գրանցված չի ընտրողների ռեգիստրում: Թիվ 11 ԸԸՀ նախագահ Կարեն Մխիթարյանին հարցրինք` ինչպես կարող է մարդը, ում անունը չկա ընտրողների ռեգիստրում, առաջադրվի ու գրանցվի պատգամավորի թեկնածու: “Օրենքը չի պարտադրում, որ թեկնածուն գրանցված լինի ընտրողների ռեգիստրում: Առաջադրման համար ՀՀ ԸՕ-ն պահանջում է ՀՀ 5 տարվա քաղաքացիություն եւ 5 տարվա մշտական բնակություն: Այո, նա գրանցված չի ընտրողների ռեգիստրում, իսկ քվեարկության օրը կարող է լրացուցիչ ցուցկաում ընդգրկվել, քվեարկությանը մասնակցել”,- ասաց Մխիթարյանը::