Տարեց ամուսիններին ծեծի ենթարկողները համագործակցե՞լ են քննիչների հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2007 թվականի նոյեմբերի լույս 26-ի գիշերը ժամը 03-ի սահմաններում, ինքնությունը չպարզված չորս անձինք ապօրինի մուտք են գործել Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Օվսաննա Գրիգորյանի բնակարան նրա և ամուսնու` Գրիգոր Գրիգորյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ատրճանականման առարկայի սպառնալիքի տակ հափշտակել են խոշոր չափի` 1.800.000 դրամ ընդհանուր արժողության կանխիկ գումար և ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3, 4-րդ կետերով հարուցել է քրեական գործ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, ստուգվել են կասկածելի անձանց ալիբիները, համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու համար հանձնարարություններ են տրվել ոստիկանության Արտաշատի և Արմավիրի բաժիններին, սակայն ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործությունը չի բացահայտվել:

2008 թվականի փետրվարի 26-ին քրեական գործի վարույթը կասեցվել է` որպես մեղադրյալ ներգրավելու անձը հայտնի չլինելու պատճառով:

Քրեական գործի կասեցումից հետո պարբերաբար հանձնարարություններ են տրվել ոստիկանության Արտաշատի բաժնին` հանցագործության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները ակտիվացնելու համար, սակայն հանցագործությունը չի բացահայտվել:

Armlur.am-ի խմբագրություն դիմած տուժող 84-ամյա Գրիգոր Գրիգորյանին վերոնշյալ պարզաբանումն է ներկայացվել Արարատի մարզի քննչական բաժնից:

Քննչականի նման պարզաբանման հետ տուժողը չի համակերպվում. կորցրել է ոչ միայն ունեցվածքը, այլև` առողջությունը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս