
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
14-16-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 13-ին էապես չի փոխվի, 14-16-ին շրջանների զգալի մասում կնվազի 3-5 աստիճանով, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:
Երևանում`
Սեպտեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: