
Սիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում պայթյունի հետեւանքով 3 մարդ ծանր վնասվածքներ է ստացել: Նյութական վնասներ են կրել շրջակա շենքերն ու խանութները:Նույն շրջանում ավելի վաղ մեկ այլ պայթյուն է տեղի ունեցել: Նշենք, որ ծաղկի խանութի մոտակայքում տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է խանութի տերը:Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ առավոտյան Թուրքիայի տարածքից զինված խումբ է փորձել ներխուժել Սիրիա, սակայն կառավարական ուժերին հաջողվել է կանխել դա եւ խումբը վերադարձել է Թուրքիա: Սահմանամերձ Իդլիբ քաղաքի մոտակայքում տեղակայված ռազմական անցակետի մոտ մահապարտ ահաբեկիչը ավտոմեքենա է պայթեցրել, ինչի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել երկու սիրիացի զինծառայող: