«Բարսելոնա»-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը պատրաստ են «Ատլետիկո»-ի դեմ մոտակա խաղին: Այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի մարզիչ Լուիս Էնրիկեն:
«Բարսելոնա»-«Ատլետիկ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին` Երևանի ժամանակով 18:00-ին:
Լուիս Էնրիկեի խոսքով՝ Մեսսին վերջնականապես վերականգնվել է:
«Մեսսին պատրաստ է խաղին: Նա մարզվել է ինչպես անհատապես, այնպես էլ՝ ընդհանուր խմբում: Ինչ վերաբերում է Նեյմարին, նա լավ վիճակում է», – ընդգծել է «Բարսելոնա»-ի մարզիչը: