15-16 տարի պատրաստվել եմ սրան. Արսեն Ջուլֆալակյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիչ Արսեն Ջուլֆալակյանը, եզրափակչում հաղթելով խորվաթ Նևեն Զուգային, նվաճեց ոսկե մեդալը և առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: 

Հաղթանակից հետո Արսենը փոքրիկ հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներից մեկին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է նա այդքան լավը, մարզիկը պատասխանել է. «Ինչո՞ւ…քանի որ պատրաստվել եմ 15-16 տարի, ոչ միայն աշխարհի առաջնության համար, այլև՝ Եվրոպայի, նաև՝ օլիմպիական խաղերի համար:

Աշխարհի առաջնություններում միշտ բրոնզ կամ արծաթ եմ նվաճել, բայց այս անգամ իմ աստեղային ժամն էր, և ես արեցի ամեն ինչ ոսկին նվաճելու համար»:




Լրահոս