Սեպտեմբերի 7-ին հացադուլ սկսած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում հայտարարել է, թե հնարավոր է` վաղն ավարտի անժամկետ հացադուլը:
Հիշեցնենք, որ ԱԻՄ առաջնորդը, թեպետև իր նկատմամբ կատարված մահափորձից հետո դեռևս վերջնականապես չի կազդուրվել, այդուհանդերձ, առողջության գնով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող հացադուլ էր հայտարարել:
Նախագահի նախկին թեկնածու Պ. Հայրիկյանը, ամփոփելով հացադուլի արդյունքներn ու վերլուծելով ընթացքը, վստահեցրել է, որ հացադուլն իր նպատակին հասել է: Ավելին, այն եկել է ապացուցելու, որ հնարավոր է հացադուլից օրեր անց մնալ աշխատունակ վիճակում:
Ինչևէ, թե որ նպատակի մասին է հայտարարել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, կարծում ենք, կպարզաբանի հենց ինքը: