«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ ֆինանսական «Ֆեյր-փլեյ»-ի պատճառով ակումբը վաճառել է հարձակվող հարձակվող Ալվարո Նեգրեդոյին: 29-ամյա իսպանացին տեղափոխվել է «Վալենսիա»:
«Նեգրեդոյին վաճառելու որոշումը երկու պատճառով է ընդունվել: Առաջին հերթին Չեմպիոնների լիգայում մենք ընկանք ֆուտբոլիստների քանակի սահմանափակման տակ: Մենք մեկ ավել ֆուտբոլիստ ունեինք, իսկ Նեգրեդոն վնասվածք ուներ. հենց այդ պատճառով էլ այդպես եղավ: Երկրորդ՝ նա ցանկանում էր վերադառնալ Իսպանիա, այդ պատճառով կարծում եմ, որ ճիշտ որոշում ենք կայացրել», – նշել է նա: