
Ցուրիխում ընթացող ընկերական շախմատային մրցախաղի չորրորդ դասական պարտիայում Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկն արագ ոչ ոքի են խաղացել։ Պարտիան ավարտվել է 25-րդ քայլում։ Ընդհանուր հաշիվը հավասար է՝ 2։2։
Մրցախաղի պայմաններով 3 ժամից շուտ ոչ ոքիի համաձայնելու դեպքում գրոսմայստերներն անցկացնում են արագ շախմատի պարտիա, որի արդյունքը չի ներառվում ընդհանուր հաշվի մեջ։