Կանխատեսելի և հոգնեցնող սյուժեներով միլիոնավոր ֆիլմերի մեջ հանդիպում են նաև իսկական գլուխգործոցներ, որոնք ի վիճակի են կոտրել ստանդարտ սցենարները:
AdMe-ն հավաքել է այն ֆիլմերը, որոնք ձեզ կպահեն լարվածության մեջ մինչ վերջին րոպեն:
«Յոթ», Seven
Դաժան քրեական թրիլեր մարդասպան-հոգեկան հիվանդի մասին, ով պատժում է իր զոհերին իրենց գործած մեղքերի համար: Մինչ ֆիլմի նկարահանումները, պահանջ է դրվել փոքր-ինչ փոխել սցենարը, մասնավորապես փոխել վերջաբանը: Հայտնի չէ, թե ինչպես կլիներ ֆիլմը, եթե իր վերջին խոսքը չասեր Բրեդ Փիթը. դերասանը հրաժարվել է մասնակցել նախագծին, եթե ինչ-որ մեկը փորձի «ձեռք տալ» վերջաբանին:
«Մարտական ակումբ», Fight club
Խրոնիկ անքնությամբ տառապող և տաղտկալի կյանքից դուրս պրծնել փորձող մեկը հանդիպում է Թայլեր Դարդենին` օճառի խարիզմատիկ վաճառողին` այլասերված փիլիսոփայությամբ: Ֆիլմի վերջնամասում բոլորին սպասվում է շոկային բացահայտում, որը կարող է բերել անկանխատեսելի իրադարձությունների:
«Հրեշտակի սիրտը», Angel heart
Մասնավոր խուզարկու Գարի Էյնջելն ինչ-որ խորհրդավոր արիստոկրատից պատվեր է ստանում գտնել պատերազմի տարիներին կոնտուզիայի ենթարկված մեկին, ով չէր կատարել վաղուցվա գործարքի պայմանները: Խոստացվել էր լավ վճար, և Գարին համաձայնվում է: Սակայն, արտաքինից պարզ աշխատանքը որքան առաջէ ընթանում, այնքան ավելի է խճճվում և «ծավալվում» դիակներով:
«Անիծյալների կղզին», Shutter island
Դատական երկու կարգադրիչներ ուղարկվում են Մասաչուսեթս նահանգի կղզիներից մեկը, որպեսզի հետաքննեն հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների կլինիկայի բուժվողներից մեկի անհետացումը: Հետաքննության ընթացքում ի հայտ է գալիս ստի սարդոստայն, որը «լրացվում» է փոթորկով և կլինիկայի «բնակիչների» անկարգություններով: Հավելենք, որ վերջնամասը տալիս է երևակայության հնարավորություն. ընկերների հետ քննարկման թեմա հաստատ կլինի:
«Մշուշ», The mist
Ֆրենկ Դարաբոնտի դրամատիկ սարսափ դիլմը, ով նկարահանել է նաև «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը, հիմնված է Ստիվեն Կինգի աշխատության վրա և տարբերվում է տեքստից ամենագլխավորով` վերջաբանով: Խաղաքարտերը չենք բացի, ասենք միայն, որ ֆիլմը դիտելով` գրողը գոհ է մնացել նրա վերջաբանով: Եվ նույնիսկ հայտարարել է, որ դեպքերի հենց այսպիսի զարգացում էր ենթադրում գիրքը:
«Գալակտիկայի կանգնեցումը», The Hitchhiker’s Guide to the Galaxy
Մի գեղեցիկ օր Երկրի վրա են հայտնվում այլմոլորակայիններ և մարդկանց հայտարարում, որ իրենց մոլորակը ենթակա է ոչնչացման, իսկ նրա տեղում կլինի միջաստղային մայրուղի: Այստեղ կա թե’ ծիծաղելու, թե’ խորհելու առիթ: Չէ որ յուրաքանչյուր հումորի մեջ կա ճշմարտություն, իսկ յուրաքանչյուր ճշմարտությունում հումորի հատված:
«Նահանջողները», The Departed
Ոստիկանական ակադեմիայի երկու լավագույն շրջանավարտները հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում. մեկն` իրավապահ մարմինների շարքերում մաֆիայի գործակալ, մյուսը` հակառակ դերում: Յուրաքանչյուրն իր պարտքն է համարում գտնել և ոչնչացնել հակառակորդին, սակայն խեղաթյուրված իրականությունում մշտական կյանքը փոխում է հերոսների ներաշխարհը:
«Վեցերորդ զգայարան», The sixth sense
Ֆիլմը սարսափելի ճակատագրի մասին է, որը պետք է հաղթահարի 9-ամյա տղան: Ի՞նչ կարող է անել այդ տարիքի տղան. ճիշտ է, միայնակ ոչինչ: Սակայն, երբ նրան օգնության է գալիս հիանալի մասնագետը, հոգեբանը, ով նրան չի համարում հոգեկան շեղված, հիվանդ, ինչպես մյուսները, ճանապարհը տղայի համար դառնում է ոչ այնքան փշոտ: Նա պատմում է բժշկին ավելին, քան իր մորը, և վստահում է նրան: Ֆիլմը դիտելիս մոռացեք, որ ձեզ սպասվում է «անսպասելի վերջաբան»: Դա գլխավորը չէ: Գլխավորը` հերոսների հետ կատարվածն է, նրանց զգացումները և դեպքերի զարգացումը:
«Դևիդ Գեյլի կյանքը», The Life of David Gale
Բարեկիրթ ինտելիգենտը, ով մահապատժի հակառակորդ է, ճակատագրի հեգնանքով հայտնվում է մարդասպանների խցում գործընկերոջ սպանության պատճառով: Խելացի դրաման պատմում է այն մասին, որ արդարադատությունը կարող է ճակատագրական սխալներ թույլ տալ, իսկ որոշ մարդիկ գաղափարի համար պայքարում կարող են անցնել բոլոր սահմանները:
«Լավագույն առաջարկը», The Best Offer
Ինչպես ավանտյուրային ֆիլմերի մեծամասնությունում, «Լավագույն առաջարկն» ունի բավականին ստանդարտ և ուղիղ գծով նկարագրություն: Եվ հանդիսատեսը, առանձնապես չլարվելով, միանգամից կարող է հասկանալ, ինչումն է էությունը: Սակայն «Լավագույն առաջարկը», ի տարբերություն այլ ֆիլմերի, որոշ չափով տարբերվում է իր խայծով և նրանով, թե ինչպես է ռեժիսորը խճճում սյուժեի անտեսանելի լարերը` խճճելով բոլոր շրջապատողներին:
«Օրինապահ քաղաքացին», Law Abiding Citizen
Դատախազը գործարքի է գնում հանցագործների հետ և ազատում նրանց բանտից: Այդ ժամանակ մարդը, ում կնոջը և որդուն սպանել էին հենց նրանք, որոշում է վրեժ լուծել դատախազից` արդարադատություն իրականացնելով ինքնուրույն: Նրան բռնում են և նստեցնում բանտ, սակայն տղամարդն անսպասելիորեն վերջնաժամկետ է սահմանում. նա կսպանի` առանց խցից դուրս գալու, եթե իր պահանջները չիրականացվեն: Ծիծաղելի հայտարարություն, սակայն շուտով մարդիկ իսկապես սկսում են զոհվել:
«Հեղինակություն», The prestige
Ֆիլմի դեպքերը զարգանում են մոտ 1.5 դար առաջ, երբ աշխարհում տիրում են տարբեր միստիկաները, սակայն ուշադրության կենտրոնում են հնարքները (фокусы): Ռոբերտը և Ալֆրեդը հին ընկերներ են, սակայն աճպարարի կարիերան նրանց ստիպում է դառնալ մրցակիցներ: Ֆիլմը ոչ սովորական սյուժետի և զարգացումների սիրահարների համար է:
«Մտքի խաղեր», A Beautiful Mind
Համաշխարհային ճանաչումից մինչև մեղսավոր անդունդ. այս ամենն ապրել է Ջոն Ֆորբս Նեշ-կրտսերը: Մաթեմատիկոս հանճար, նա իր կարիերայի ավարտին իրականացնում է հսկայական աշխատանք խաղերի թեորիայի ոլորտում, որը շրջել է մաթեմատիկայի այդ ոլորտը և բերել է նրան համաշխարհային ճանաչում: Սակայն բառացիորեն նույն ժամանակ կանանց շրջանում հաջողություններով հայտնի Նեշը ստանում է ճակատագրի հարվածը, որը շրջում է արդեն իր կյանքը:
«Մյուսները», The Others
Տվյալ ժանրի ամենահետաքրքիր ֆլմերից է: Այսպիսի ֆիլմերն իսկապես քիչ են: Այն ձգում է հանդիսատեսին իր հիանալի սցենարով, որի հանգուցալուծումն ուղղակի ապշեցնում է: Դեկորացիաները և դերասանների խաղն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ մոռանալ կարելի է, որ դու դիտում ես ֆիլմ, և թվում է, թե գտնվում ես ֆիլմի գլխավոր դերակատարների հետ մասին` փորձելով «հասնել» ճշմարտությանը:
«Կասկածելի դեմքեր», The Usual Suspects
Ֆիլմի իրական անվանումն է «Սովորական կասկածյալներ», ինչն ավելի հստակ է ներկայացնում իրերի դասավորությունը: Վատ տղաների կողմից զբոսանավի վրա կատարած հարձակումից հետո, որում գտնվում էին այլ վատ տղաներ, ողջ է մնում միայն մեկը: Այժմ նա քննիչների միակ վկան է: Նպատակը կատարվածի պատվիրատուին գտնելն է, ում անունն է Կայզեր Սուզա: Նրանց համար, ովքեր դեռ չեն դիտել ֆիլմը, հիանալի հնարավորություն է «դետեկտիվ խաղալու» համար:
«Ժամանակի հանգույց», Looper
Չափազանց խճճված ֆուտուրիստական մարտաֆիլմ ապագայի մասին, որում որոշ բանդիտներ սովորել են անցյալ ուղարկել «անհարմար» մարդկանց: Ինչպես բոլոր ֆիլմերում, որոնք հիմնված են ժամանակի մեջ ուղևորություններով, այս ֆիլմը հիմնված է իր փխրուն տրամաբանության վրա: Պետք է ուղղակի դիտել և հաճույք ստանալ:
«Հիշիր», Memento
Լեոնարդ Շելբին բարձաճաշակ և թանկ է հագնվում, վարում է նոր «Յագուար», սակայն ապրում է էժանագին մոթելներում: Նրա կյանքի նպատակը կնոջ մարդասպանին գտնելն է: Իր խնդիրն ամնեզիայի հազվադեպ հանդիպող տեսակն է, կարճառտև հիշողության կորուստ. հիշելով ամեն ինչ մինչ սպանությունը` նա չի հիշում, թե ինչ է եղել 15 րոպե առաջ: Նրա «ուղեկիցներն» են ֆոտոխցիկը և դաջվածքները մարմնի վրա:
«Խաղ», The Game
Դինամիկ և անսպասելի շրջադարձներով սյուժետը, համեմված յուրատեսակ մթնոլորտով, ֆիլմը դարձնում է որակյալ և գրավիչ թրիլեր: Ֆիլմի ավարտը կարելի է կանխագուշակել, սակայն դրանից չի կորչում ֆիլմը դիտելու ցանկությունը: Բացի այդ, այն ուղիները, որոնցով ռեժիսորը հանդիսատեսին տանում է մինչ «Խաղի» ավարտը, երբեմն ոչ ստանդարտային լուծում են ներկայացնում:
«Սլևինի երջանիկ թիվը», Lucky Number Slevin
Սլևինի բախտը չի բերում: Տունը կնքված է, աղջիկը գնացել է ուրիշի մոտ… Նրա ընկեր Նիկը մեկնում է Նյու-Յորքից և առաջարկում է Սլևինին ապրել դատարկ տանը: Այդ ժամանակ քրեական հեղինակություն Բոսսը ցանկանում է հաշիվներ մաքրել իր նախկին գործընկեր Ռաբբիի հետ իր որդու սպանության համար` այդ կերպ վրեժ լուծելով նրանից:
«Դեժավյու», DejaVu
Հաճելի է, երբ ֆիլմի անունը համընկնում է անվանման հիմնական իմաստի հետ, և ոչ մի թարգմանությամբ այն չի խաթարվի: Ստեղծվում է տպավորություն, որ մարդկությունն ամեն դեպքում առաջ է շարժվում, և’ ռեժիսորը, և’ սցենարիստը մանրամասնորեն ներկայացնում են իրականությունը որպես «խաղ ժամանակի հետ» և «թռիչքներով դեպի ապագա և անցյալ»:
«Վանիլե երկինք», Vanilla sky
Երբեմն կյանքը զարմանալի կերպով է վարվում մարդու հետ. ամեն ինչ սկսվում է սովորականի պես, իսկ ավարտվում է… իսկ այդ ժամանակ միտքը վայելում է վանիլային երկինքը: Միթե նա սպասում էր այսպիսի ճակատագրի: Ճշմարտություն է, որ ամեն ինչ կարող է փոխվել ցանկացած պահի ինչ-որ մանրուքի պատճառով:
«Գաղտնի պատուհան», Secret window
«Ջոնի Դեպ», «Ստիվեն Կինգի վեպի հիման վրա». այն բառերը, որոնք պետք է ստիպեն ձեզ դիտել «Գաղտնի պատուհան» ֆիլմը` թողնելով բոլոր կարևոր և ոչ կարևոր գործերը:
«Բոլոր դռների բանալին», The Skeleton Key
Պատկերացրեք, որ ունեք բանալի, որը բացում է բոլոր դռները: Կարող է թվալ, թե դա տալիս է մեծ հնարավորություններ, սակայն արդյոք չէիք վախենա բացել յուրաքանչյուր դուռ:
«Սկիզբ», Inception
Եթե դուք սիրահար եք հանգիստ, հավասարակշռված, թեթև ֆիլմի, ուրեմն «Սկիզբը» ձեզ համար չէ, սակայն եթե լավ ֆիլմի իրական սիրահար եք, եթե սիրում եք խորհել սյուժետի շուրջ և ցանկանում եք 2.5 ժամ անցկացնել չթուլացող լարվածության մեջ, իսկ հետո նվազագույնը կես ժամ գտնվել հյուծված և հաճելի տրամադրության մեջ, ուրեմն պետք է դիտեք այս ֆիլմը:
«Լուսին 2112», Moon
Սեմի պայմանագիրն ավարտվում է. նա 3 տարի անցկացրել է Լուսնի վրա` հետևելով հազվագյուտ գազի արտադրությամբ զբաղվող ավտոմատացված գործարանի աշխատանքին: 3 տարի միայնության մեջ, եթե չհաշվենք խոսող Գերտի ռոբոտին, կարող են փոխել ցանկացածին: Երկիր մոլորակ վերադառնալուց երկու շաբաթ առաջ Սեմը հանդիպում է իրեն փոխարինողին:
Իհարկե, ներկայացվածը ոչ բոլոր` անկանխատեսելի վերջաբանով ֆիլմերն են: